[80օր]

is creating արկածներ աշխարհի շուրջ

1

patron

$1

per month

About [80օր]


Կարող եք գրանցվել սեղմելով  Become a patron կարմիր կոճակը և մուտքագրելով ձեր վճարային քարտի տվյալները։

Գրանցումն ամսական է։ Մենք գումարի սահմանափակում չենք դնում։ Աջակցեք որքանով կցանկանաք։

Խնդրում ենք ուշադրություն դարձնել, որ Choose what you pay դաշտում գումարի չափը պետք է նշել ԱՄՆ դոլարով։

Այսպես, եթե ցանկանում եք ամիսը 1000 (հազար) դրամով բաժանորդագրվել, հարկավոր է մուտքագրել դոլարով համարժեքը (2 USD), եթե 2500 դրամ՝ 5 USD և այլն։ 

Բաժանորդագրման մեկ ամսվա գումարը միանվագ գանձնվելու է գրանցման օրը և այնուհետև յուրաքանչյուր հաջորդող ամսվա ամսի 1-ին։ 

Հետագայում կարող եք ցանկացած ժամանակ դադարեցնել ձեր բաժանորդագրությունը:

Բաժանորդների անունները պարբերաբար հրապարակվելու են մեր էջում։ 

Ժամանակի ընթացքում կապ կհաստատենք ձեզ հետ և կունենանք նյութեր, որոնք հասանելի կլինեն միայն մեր բաժանորդներին, ինչպես նաև այլ անակնկալներ ձեր ուշադրությունը անպատասխան չթողնելու համար։


ԱՐԿԱԾՆԵՐԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ



Հարգելի ընթերցողներ,

[80օր]-ը արդեն 4րդ տարին է ձեզ է մատուցում հետաքրքիր, տարբերվող և ուշադրությանն արժանի տեղեկատվություն մեր ֆեյբության էջի և  կայքի միջոցով։

Այս փետրվարին, օրինակ, անցկացրեցինք գիտական ֆանտաստիկայի՝ Հայաստանում առաջին կարճ պատմվածքի՝ ՀՅՈՒՍԻՍԱՓԱՅԼ մրցույթը, որը ցանկանում ենք դարձնել ամենամյա։

Եվ շարունակելու ենք դա անել անկախ ամեն ինչից։

Սակայն մեր ընթերցողներից շատերը գրում են մեզ և հարցնում, թե ինչու նոր հոդվածներ, վերլուծություններ, մրցույթներ ավելի հաճախ չենք ունենում։

Պատասխանը մեկն է. ժամանակի և միջոցների սղությունը։

Շատ մտքեր ունենք, սակայն մենք կազինոյի գովազդ չենք տեղադրում, մեր նյութերը լայն լսարանի համար չեն (ցավոք սրտի), մենք քաղաքական մանիպուլյացիաներով չենք զբաղվում (առաջարկներ եղել են)։

Այս հարցումով փորձում ենք հասկանալ, արդյոք [80օր] նախագծի ապագան կարող ենք որոշ չափով կապել ձեր՝ մեր ընթերցողների հետ։

Արդյոք կգտնվեն մարդիկ, ովքեր պատրաստ են ինչ-որ բաժանորդագրման եղանակով իրենց փոքրիկ ներդրումն ունենալ այս նախագծի զարգացման մեջ։

Եթե այո, կարող եք գրանցվել այստեղ՝ ընտրելով ամսական բաժանորդագրման ձեզ հարմար գումարը։

Մենք սահմանափակում չենք դնում։ Աջակցեք որքանով կցանկանաք։


Եթե ոչ, մեր առագաստը կշարունակի դանդաղ բայց վստահ սահել ալիքներին ընդառաջ մեր ուժերի ներածի չափով։

Շնորհակալություն

80 օր աշխարհի շուրջը. բացահայտենք աշխարհը միասին:


How it works

Get started in 2 minutes

Choose a membership
Sign up
Add a payment method
Get benefits